Միջազգային մամուլը անդրադարձել է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթի երևանյան անակնկալ համերգին։
Այցով Երևանում գտնվող, հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ոչ պակաս հայտնի ամուսինը ապրիլի 12-ի կեսգիշերին անակնկալ անվճար համերգով հանդես եկավ Երևանում՝ Կարապի լճի մոտ: Համերգի ընթացքում նա կատարեց իր մի քանի հանրահայտ երգերից հատվածներ և կատարման ավարտին նետվեց Կարապի լիճը: Քանյեի օրինակին հետևեցին բազմաթիվ երկրպագուներ:
Այս միջադեպը չվրիպեց միջազային լրատվամիջոցների աչքից։ Ամերիկյան «Ռոլինգ Սթոունզ» ամսագիրը գրում է.- «Ուեսթի համերգը ավարտվեց, երբ Կարապի լճում բացի Քանյե Ուեսթից հայտնվեցին նաև նրա երկրպագուները»։
Նման վերնագրով է հանդես գալիս նաև MTV News-ը՝ «Ոստիկանությունը դադարեցրեց Քանյե Ուեսթի անակնկալ համերգը Երևանում այն բանից հետո, երբ վերջինս նետվեց ջուրը»։
MTV News-ը գրում է նաև, որ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան միշտ կհիշվի, իսկ այս այցի վառ ավարտ էր Քանյեի անակնկալ համերգը։
Նշենք նաև, որ «Ի բեյ» կայքում համերգից հետո վաճառքի է հանվել Կարապի լճի ջուրը, գինը՝ 10-ից մինչև 100 դոլար։