Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանը» իր անդամների ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ է տեսնում


«Հիմնադիր խորհրդարանը» իր անդամները ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ է տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Ալեք Ենիգոմշյանն անդրադարձել է շարժման անդամների ձերբակալություններին։

Այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ շարժման անդամ, ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Գևորգ Սաֆարյանի, Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի ձերբակալությունները գնահատում են որպես ամբողջությամբ քաղաքական արարք:

«Ինչպես մինչև այսօր մենք մշտապես վերցրել ենք մարտահրավերը, այսօր ևս շարունակում ենք վերցնել մարտահրավերը: Քաղաքացիական անհնազանդության՝ ամբողջությամբ օրինականության սահմաններում գտնվող պայքարը, այդ կոչը և այդ կարգախոսը շարունակում է մնալ ուժի մեջ: Մեր քաղաքական պայքարը այսօր ավելացել է մի շատ կարևոր բաղադրիչով՝ մեզ համար զուգահեռ նույնքան կարևոր խնդիր է դարձել մեր վերջին քաղաքական բանտարկյալների՝ այսօր ձերբակալված մեր ընկերների ազատագրման խնդիրը», - ասաց Ենիգոմշյանը:

Հարցին, թե պահեստային ծրագիր ունեն արդյոք՝ ով է ղեկավարելու շարժումը, Ենիգոմշյանն արձագանքեց․ - «Կոլեգիալությունը ձևականություն չէ: Այսուհետև ևս կոլեգիալությունը կմնա: Մնում ենք օրինականության սահմաններում, և քաղաքացիական անհնազանդությունը, մինչև անգամ ժողովրդի ապստամբության իրավունքը, դա լեգալ և լեգիտիմ իրավունք է, մենք այդ օրինականության սահմաններից դուրս չենք գալիս, բայց ես զգուշացնում եմ, որ այս իշխանությունները արդեն խաղում են կրակի հետ: Նորից եմ կրկնում՝ սա սպառնալիք չէ, սա իրենց ստեղծած օբյեկտիվ իրականությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG