Մատչելիության հղումներ

Իրավապահները զենք են փնտրել Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում


Խուզարկություններ «Հիմնադիր խորհրդարան»-ում. Սեֆիլյանը և այլոք բերման են ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Ժիրայր Սեֆիլյանի կինը «Ազատությանը» պատմում է, թե ինչպես են բերման ենթարկել ամուսնուն։

Այսօր վաղ առավոտյան Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ներկայացուցիչներն այցելել էին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան։

«Ազատության» այցելության պահին Սեֆիլյանն արդեն իրավապահների ավտոմեքենայում էր, իսկ նրա եղբորը՝ Թորոսին ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում էին դեպի ծառայողական ավտոմեքենա։

Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանորը պատմեց, որ նախքան ամուսնուն և նրա եղբորը բերման ենթարկելը խուզարկել էին իրենց բնակարանը։

«6.45-ին դուռը զարնվեցավ մի քանի անգամ, իհարկե, մենք դեռ քնած էինք անկողնում, Ժիրայրը նայեց և ասաց՝ ինչ-որ միլիցիաներ են, երեխեքին արագ տեղեկացրու, որ չվախենան, որովհետև Բերձորից հետո մանավանդ փոքր երեխան շատ էր վախենում ոստիկաններից։ Ոտքի ելանք, հավաքվեցին, դուռը բացեցինք, 15 հոգով՝ ավտոմատով ներս մտան»,- պատմեց Նանոր Սեֆիլյանը։

Քննիչը ներկայացրել էր խուզարկության որոշումը և հայտնել, որ զենք են փնտրում։

«Տունը խուզարկեցին, իհարկե, մենք տանը զենք չունենք, դանակ գտան, Ժիրայրի զինվորական իրերը գտան, էն տարիների ուսապարկը, ջրամանը և մի փոքր դանակ, որը մեկը նվիրել էր իրեն, դուբինկա... տարան դրանք»,- ասաց Սեֆիլյանի կինը։

Ավելի քան երեք ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները առգրավել են Սեֆիլյանի, նրա կնոջ, եղբոր ու երեխաների համակարգիչները։

«Եթե ինչ-որ բան Ժիրայրի «Ֆեյսբուքի» էջում գրված լինի, թող նկատի ունենան, որ իրենց մոտ են համակարգիչները, մենք չենք հեղինակը»,- շեշտեց Նանոր Սեֆիլյանը։

Նա նաև ասաց, որ իր համար զարմանալի չեն դեպքերի նման զարգացումները.- «Ես ակնկալում էի, որ մինչև ապրիլի 24-ը նման բան պիտի լինի, անընդհատ մեզ աջից ձախից ասում էին, որ ձեզ կարող են ձերբակալել, բանտարկել, սպանել... ամեն ձևերով պիտի փորձեն խոչընդոտել ապրիլի 24-ի հետ կապված մեր անելիքները»։

Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը, հիշեցնենք, ապրիլի 24-ից պատրաստվում էր անժամկետ բողոքի ակցիաներ սկսել՝ իշխանափոխության հասնելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG