«Մենք դառնում ենք 170-միլիոնանոց շուկայի մասնակիցներ, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է», - «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսանը:
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը լավ հեռանկարներ ունի Եվրասիական տնտեսական միության կազմում, հակառակ դեպքում պաշտոնական Երևանն անդամակցության որոշում չէր կայացնի:
«Համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, և որ ցանկացած այլ հանգամանքներում այն դժվարությունները, որոնք այսօր առկա են, կլինեին շատ ավելի», - ռուսական հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի նախագահը: