Մատչելիության հղումներ

Քրդերի առաջնորդը կրկին զենքերը վայր դնելու կոչ է անում


Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի բանտում, փետրվար, 1999թ․
Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի բանտում, փետրվար, 1999թ․

Թուրքիայի Իմրալի բանտում գտնվող քուրդ անջատականների առաջնորդ Աբդուլա Օջալանը կրկին կոչ է արել իր աջակիցներին դադարեցնել Թուրքայի դեմ զինված պայքարը որպես քրդերի ապստամբության խաղաղ կանխորոշմանն ուղղված քայլ, որը 1984-ից տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ այսօր Նովրուզի առթիվ քրդերին հղած իր ուղերձում Օջալանը նշել է, որ Քրդերի աշխատավորական կուսակցությունը պետք է համագումար հրավիրի՝ զենքերը վայր դնելու մասին որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, Օջալանը նման ուղերձով քրդերին դիմել էր նաև մարտի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG