Մատչելիության հղումներ

Նախագահը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, Երևան, 13-ը մարտի, 2015թ․
Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, Երևան, 13-ը մարտի, 2015թ․

Մասնագիտական հանձնաժողովը քննարկումներ կանցկացնի քաղաքական կուսակցությունների հետ և կամփոփի առաջարկներն ու դիտողությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հավանություն է տվել Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի 4-րդ կետի:

Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ըստ պետության ղեկավարի 2013-ի սեպտեմբերի 4-ի հրամանագրի, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի՝ նախագահի կողմից հավանություն տրվելուց հետո տասն ամսվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը նախագահին է ներկայացնելու իր կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

XS
SM
MD
LG