ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը։
«Լավ լուր. հայ մարզիկները Բաքվում կմասնակցեն Եվրոպական խաղերին։ Հուսով եմ, Ադրբեջանը կողջունի հայերի այս որոշոմը», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը։
Հիշեցնենք, երեկ ՀԱՕԿ-ը հայտարարեց, որ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին: Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: