Մատչելիության հղումներ

Մարտի սկզբին տեղի կունենա ԲՀԿ 8-րդ համագումարը


ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան, արխիվ
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան, արխիվ

Մարտի սկզբին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 8-րդ համագումարը, «Ազատության»-ը փոխանցեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

Հարցին, թե համագումարի օրակարգում ընդգրկվա՞ծ է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցը, Ուրիխանյանը պատասխանեց. - «Համագումարի իրավասությունների շրջանակների հարցերը, դրանցից կախված կայանալիք իրադարձությունները, կարծում եմ, կայացման պահին են մեկնաբանման ու քննարկման ենթակա։ Դրա հետ կապված մնացած ինֆորմացիան խնդրում են թողնել հետո։ Ես չեմ կարող ասել՝ ինչ կքքնարկվի և ինչ կորոշվի»։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG