Իրանցի ու ամերիկացի պաշտոնյաները, որոնք ներգրավված էին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում անցկացված երկօրյա բանակցություններում, որոշակի առաջընթաց են արձանագրել, միևնույն ժամանակ հավելելով, որ առջևում դեռ մեծ աշխատանք կա։
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարել է, որ բանակցությունները օգտակար էին, կառուցողական ու լուրջ։ Ըստ Զարիֆի՝ դրանք կվերսկսվեն մարտի 2-ին։