Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ, հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր», - մասնավորապես ասված է Հրազդանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քննադատող ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս են եկել ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը և Արագած Ախոյանը, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարվել է մանդատից: