Այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Համանախագահները պատրաստվում են Հայաստան ժամանել վաղը: