Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ԲՀԿ առճակատում․ պատգամավոր Արագած Ախոյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստանից»


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին»

Համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Ախոյանը գրել է, որ անթույլատրելի է համարում ներկա պահին մասնակցել «ներքաղաքական լարման տանող գործընթացներին», հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքը պատասխանատվության բաժին ունի:

«Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև, որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը»:

Նա նաև հայտարարել է, որ շարունակելու է աշխատանքն Ազգային ժողովում՝ «որպես անկուսակցական պատգամավոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG