Մատչելիության հղումներ

Փոստանջյանը Գյումրիի դեպքերի առնչությամբ ձերբակալվածի հարցով դիմել է օմբուդսմենին


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության դեպքի առթիվ՝ կոչ անելով պաշտպանին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ալեքսանյանին ազատ արձակելու ուղղությամբ:

Պատգամավորի խոսքով, սառնաղբյուրցին ապօրինի է ձերբակալվել:

«Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված ամեղ կասկածյալ է»:

Փոստանջանի ձևակերպմամբ, 22-ամյա երիտասարդին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը և ձերբակալելը անօրինական է և հետապնդում է հատուկ նպատակ:

«Իրական հանցագործներին` եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի և անպատժելիության մթնոլորտ: Մեղադրյալ Պերմյակովին թույլ տալով առևանգել և ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում և ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար՝մեղավորների հանդեպ հենց ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության և վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են», - գրել է Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG