Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու Կառավարության առաջարկը։ Օրինագիծն ընդունվեց ձայների 75 կողմ, 0 դեմ և19 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք՝ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները պահանջում են փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն կետում, որով շրջանառության հարկ վճարողները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները:
Հովհաննես Մովսիսյան
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ: