Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հիշեցնենք՝ Կառավարությունը անցած շաբաթ օրը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։