Մատչելիության հղումներ

Ուսումնական զորամասում զինվորի մահվան գործը հարուցվել է սպանության հատկանիշով


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։

«2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում», - հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերևույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, փոխանցում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG