Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը և «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: