Մատչելիության հղումներ

Ռուսաստանի որոշ լրատվամիջոցներ դատապարտել են Պերմյակովի արարքը


Ռուսաստանի որոշ լրատվամիջոցներ դատապարտել են Պերմյակովի արարքը
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

«Մինչ ռուսաստանյան առաջադեմ հանրությունը ջերմեռանդ կերպով հետևում է տարադրամի փոխարժեքի աճին և խորհում «Շառլի Էբդո»-ի ծաղրանկարների շուրջ, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որը պետք է արժանանար ռուսաստանցիների ուշադրությանը։ Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներն էլ հնարավոր է հենց այդ պատճառով են լռում»,- գրում է ռուսաստանյան հեղինակավոր ՍԼՈՆ պարբերականը։

Պարբերականը շարունակում է.- «Սահմռկեցուցիչ հանցագործությունը ցնցել է Հայաստանը։ Բոլորը խոսում են կասկածյալի ազգային պատկանելության մասին։ Իհարկե, այստեղ գիտեն «հանցագործությունը ազգություն չունի» արտահայտությունը, սակայն չեն մոռացել նաև հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտոպատահարը, թե ինչպես նրան դատարան բերեցին կանացի խալաթ հագցրած։ Այն ժամանակ ռուսական բոլոր լրատվամիջոցների վերնագրերը աչքի էին ընկնում «հայ վարորդը», «հայ մարդասպանը» բառակապակցություններով։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում այժմ. ռուսաստանցի զինվորը, լքելով պահակակետը, կատարել է սահմռկեցուցիչ հանցագործություն է գործել և կրկին վերադարձել զորամաս»։

Այս ողբերգության շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ոչ թե դաշնակցային են, այլ գաղութատիրական, նկատում է ռուսաստանյան պարբերականը։

Մեկ այլ ռուսական՝ «Վզգլյադ» թերթը ծավալուն հոդվածում գրում է, որ Ռուսաստանը պարտավոր է խիստ հետևություններ անել ողբերգությունից։ «Գյումրիում ընտանիքի գնդակահարությունը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան փխրուն են և միաժամանակ որքան կարևոր Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում»։ Ռուսական թերթը նշում է, որ ակտիվիստների համոզմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը վկայում է Սերժ Սարգսյանի թուլության և Մոսկվայի առաջ նվաստանալու մասին։

Անգլիական «Գարդիան» թերթը, անդրադառնալով ոճրագործությանը և դրան հաջորդած դեպքերին, գրում է.- «Հազարավոր մարդիկ Գյումրիում փողոց էին դուրս եկել հարգելու իրենց սեփական տանը սպանված ընտանիքի վեց անդամների հիշատակը: Դեպք, որը ստուգում է Ռուսաստանի և տարածաշրջանում իր ամենամերձավոր դաշնակցի հարաբերությունները»։

BBC-ն էլ ընդգծում է՝ Ռուսաստանը խոստացել էր հետաքննել գործը, սակայն մինչև օրս հրաժարվում է զինվորին հանձնել հայկական իշխանություններին.- «Միջադեպը հանգեցրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության աճին»։

Ռուս զինվորին բռնել են երեքշաբթի, սակայն դեռ անհայտ է՝ ռուսական կողմը կհանձնի նրան Հայաստանին, թե՝ ոչ , ասվում է «Ասոշիեյթիդ Փրես»-ի հոդվածում։

Սա երկու երկրների միջև հարաբերությունների վրա Կրեմլի ազդեցության աստիճանի փորձությունն է, նկատում է «Եվրանյուզ»-ը։

ABC ամերիկյան հեռուստակայանն էլ իր կայքում տեղադրած հաղորդագրությունում նշում է, որ հայերը պահանջում են Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ «Հայաստանի հիմնական հովանավոր և դաշնակից Ռուսաստանն այսօրվա դրությամբ ընդամենը ցավակցություն է հայտնել և խոստացել է աջակցել հետաքննությանը»,- հաղորդում է ABC-ն:

«Ներիր, Հայաստան» վերնագրի ներքո ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը գրում է.- «Պերմյակովին քննության ու դատի համար Հայաստանին հանձնելը, կարծում եմ, քիչ է: Հայաստան պետք է մեկնեն ու ներողություն խնդրեն աստիճանով ավելի բարձր մարդիկ, քան պաշտպանության նախարարի տեղակալը, մանավանդ, որ նա լիազորված չէ դա անել երկրի անունից: Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն թե՛ Հայաստանի նախագահի, թե՛ մարդկանց հետ: Բառեր գտնեն: Ու ոչ միայն: Դեպի դեսպանատուն մարդիկ պետք է գնան ու գնան, և վերջապես դեսպանատան առջև պետք է անհամար ծաղիկներ ու վառվեն մոմեր։ Սա արդեն ոչ թե պետությանը, այլ մեզ բոլորիս է ուղղված: Ահա այդ դեպքում մենք կդադարենք կորցնել ընկերների, մարդկանց ու պետություններ: Ու ես այդ ժամանակ կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապես մեծ կայսրություն է»,- գրում է հոդվածի հեղինակ Սերգեյ Գապոնովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG