Մատչելիության հղումներ

Ավետիսյանների աճյունները տեղափոխվել են Սուրբ Նշան եկեղեցի


Գյումրեցիները Սուրբ Նշան եկեղեցում, ուր տեղափոխվել են Ավետիսյանների աճյունները, 15-ը հունվարի, 2014թ․
Գյումրեցիները Սուրբ Նշան եկեղեցում, ուր տեղափոխվել են Ավետիսյանների աճյունները, 15-ը հունվարի, 2014թ․

Այսօր երեկոյան Ավետիսյանների ընտանիքի աճյունները տեղափոխվել են Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ վաղը կկայանա նրանց հոգեհանգստյան արարողությունը: Քիչ առաջ եկեղեցի էր ժամանաել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Մյասնիկյան փողոցի 188 տան մոտ առավոտից գյումրեցիներ էին գալիս՝ ծաղիկներ ու մոմեր դնելու Ավետիսյանների հիշատակին:

Տունը դեռ կնքված է և գտնվում է ոստիկանների հսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG