Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն իր ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ռուսաստանը ցնցված է Գյումրիում կատարված ողբերգությունից։ Հայ ժողովրդի հետ կիսում ենք այս ցավը։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Հանցագործները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս պահին Հայաստանի և Ռուսաստանի պատկան մարմինները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են դեպքի անկողմնակալ ու հանգամանալից քննության համար», - ասված է հաղորդագրությունում։ Տեքստը տեղադրված է Ռուսաստանի դեսպանության կայքում։