Մատչելիության հղումներ

Փարիզում միասնության երթին հսկայական բազմություն է հավաքվել


Փարիզում բազմահազարանոց միասնության երթ է անցկացվում
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:

Միասնության երթին մասնակցում են նաև տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ: Այստեղ են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երթին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Փարիզում երթի անցկացման առնչությամբ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռք առնվել, հազարավոր ոստիկաններ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ և զինծառայողներ են հսկում իրավիճակը Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ մարդիկ այս երթով արտահայտում են իրենց «սերը ազատության նկատմամբ» և միասնությունը իսլամիստների հարձակումներից հետո:

Ըստ «Ֆրանսպրեսի», «Ռոյթերզի» և «Ասոշիեյթեդ պրեսի» նյութերի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG