Մատչելիության հղումներ

Գազալցակայաններին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա


Հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» կողմից խոշոր սպառողներին, մասնավորապես՝ գազալցակայաններին վաճառվող բնական գազի գինը կբարձրանա շուրջ 15 դրամով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ օգտագործողների համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սակագինը սահմանել է՝ հիմք ընդունելով դեկտեմբերի 25-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հրապարակած 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկը 1 դոլարը վաճառել է 459 դրամ 29 լումայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG