Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և՛ դատապարտում է, և՛ «չափալաղ» առաջարկում


ՀՀԿ-ն և՛ դատապարտում է, և՛ «չափալաղ» առաջարկում
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

ՀՀԿ-ն և՛ դատապարտում է, և՛ «չափալաղ» առաջարկում

Իշխող Հանրապետականի և Դաշնակցության հրավիրած արտահերթ նիստում երեկ ուշ երեկոյան ընդունեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ իրականացված և վերջին շրջանում արձանագրված բռնությունները դատապարտող հայտարարություն:

Հայտարարությանը կողմ քվեարկած Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը, այդուհանդերձ, խորհրդարանի ամբիոնից արդարացնում էր Արամ Մանուկյանին ապտակելը․ - «Նույն մեր ընկեր Արամ Մանուկյանն ամբողջ աշխարհ, մի ցելի ժողովրդի դեմ կարա դնի Հանրապետության նախագահին քֆուր տա․․․ Ա՛յ, հիմա մեր բոլորիս սխալն ա, որ մեր մեջ էդքան տղամարդկություն չկար՝ հելնեինք մի չափալաղ տայինք, ասեինք՝ դու քանի՞ գլուխ ունես, այ Արամ, որ Հանրապետության նախագահին կարելի՞ է՝ ժողովրդի մոտ մեր ես քրֆում: Դու կուլտուրական մարդ, դու գրագետ մարդ: Հիմա էլ մի հատ ապտակ կերել ես մռթիդ՝ սաղ աշխարհին հանել ես ոտի: Բա էդ որ քֆուր էիր տալի, չէի՞ր մտածում, որ կարող է մի հատ տղա էլ գա մի օր տա բերնիդ մեջը՝ հենց մոր քֆուր տալու համար: Ես ու Շմայսը քրֆենք, ջայնամ, բա դո՞ւ ուր ես քրվում, արա: Հելնում ասում ես՝ սրա մերը, նրա մերը․․․ Այ տղա, դու ի՞նչ գործ ունես դրանց մերերին հետ»:

Սեյրան Սարոյանը ամբիոնից արդարացնում էր նաև Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի՝ ականջներ կտրելու մասին հայտարարությունը․ - «Բա ներքին զորքերի հրամանատարը ձեր կարծիքով ինչ ա, պտի դեմը նախագահին քրֆեն, էն էլ կողից իրան դնի իշու տեղ, չլսի, անցնի էթա՞: Ըտենց ներքին զորքերի հրամանատար կըլի՞: Է իրանք խաբար չեն՝ ջրի ավտո ունի, դուբինկա ունի, շան ծեծ ա տալու: Հլա ինչ օյիններ ունի խաղալու»:

Նշենք, որ թեև ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները երեկ ներկա էին արտահերթ նիստին, սակայն նրանք չմասնակցեցին քվեարկությանը:

Միակ դեմ քվեարկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը չի կարող միանալ այն ուժի հայտարարությանը, որը կանգնած է թե՚ Արամ Մանուկյանի դեմ իրականացված, թե՚ բազմաթիվ այլ բռնարարքների հետևում: Ասածը հիմնավորելու համար Փաշինյանն բերեց հետևյալ օրինակը․ այն անձը, ով հարձակվել է Արամ Մանուկյանի վրա, խոսուն քրեական անցյալ ունի, բայց երբեք պատիժ չի կրել․ - «Մաքսանենգության հոդվածով մարդու դեմ քրեական գործ է հարուցվել՝ մի օր կալանքի տակ չի անցկացրել: Դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մի օր չի նստել, ազատ է արձակվել համաներմամբ: Սենց բան կարող է տեղի ունենալ միայն իշխանության բարձրագույն հովանավորությունն ունեցող մարդու հետ: Եկեք գնանք Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Խանութից մի հատ տվառոգ գողացողը տարիներով կալանքի տակ ա»:

Իր ելույթում Փաշինյանը նաև ընդգծեց, թե իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, իր շարքերում և անգամ խորհրդարանում պահում է այնպիսի դեմքեր, ովքեր անհրաժեշտության դեպքում պետք է գործեն ոչ միայն ընդդիմադիրների, այլև սեփական կուսակիցների դեմ, որոնք մի օր կփորձեն դեմ գնալ իշխանություններին․ - «Արամ Մանուկյանին պադյեզդում հարձակվում ծեծում են, բա Հանրապետական խմբակցության մի անդամ մեկը մի բան չանի՝ պադյեզդներում կգյուլլեն: Ու դուք դա բոլորդ գիտեք: Ոչ մեկը Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանից լավ տղա չըլնի»:

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում չշրջանցեց նաև խորհրդարանական մյուս ուժերին, թեև կոնկրետ անուններ չհնչեցրեց․ - «Այստեղ քաղաքական ուժեր կան, որոնց ներկայացուցիչները տարիներ շարունակ տասնյակ մարդկանց սամասուդ են արել պադյեզներում, կաֆեներում, ասենք, ինչ-որ մի բառ սխալ ասելու, ինչ-որ մեկի մականունը արտասանելու համար: Սամասուդ են արել: Եվ հիմա այդ մարդիկ ասում են՝ վայ, ոնց կարելի ա, էդ Երանոսյանը էդ ինչ ա ասել․․․ Դուք նույնն եք արել սկզբունքորեն: Ես նաև այդ մարդկանց հետ չեմ կարող ընդդեմ բռնության հայտարարություն ընդունել»:

XS
SM
MD
LG