Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ ներկայացուցչին ծեծի ենթարկողներին


Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրութուն է տարածել Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկելու առնչությամբ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. - «Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ»:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և «խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով»:

Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG