Եվրասիական տնտեսական միությանը, որին 2015 թվականի հունվարի 2-ից կանդամակցի նաև Հայաստանը, առաջարկվել է միջպետական հաշվարկներում հրաժարվել դոլարից։ Այս մասին Gazeta.ru-ին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների ու արտադրողների միության նախագահ, Ազգային վճարումների խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Մուրիչևը։
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում վճարման համակարգի զարգացման մասին ծրագրում նշված է որպես առաջարկ 2025-2030 թվականներին հրաժարվել դոլարի և եվրոյի կիրառումից: