Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն ասել է, որ մինչև տարեվերջ իր երկիրը կմիանա Մաքսային միությանը, իսկ դեկտեմբերի 23-ին կքննարկվի Եվրասիական միությանն անդամակցելու հարցը։
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, վավերացրել է Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցության պայմանագիրը, որով Մոսկվան Բիշքեկին կտրամադրի մեկ միլիարդ դոլարի օգնություն և վարկ։