Մատչելիության հղումներ

Պարտություն Պորտուգալիայում


Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ի կազմում խաղի ժամանակ, արխիվ
Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ի կազմում խաղի ժամանակ, արխիվ

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության I խմբի ընտրական մրցաշարի երրորդ տուրում հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց 0:1 հաշվով։

Միակ գնդակը ուրբաթ երեկոյան Ֆարու-Լոուլեում կայացած խաղի 72-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 23 գնդակով գլխավորելով Եվրոպայի առաջնությունների՝ ներառյալ ընտրական մրցաշարերը, ռմբարկուների ցուցակը։

Երեք հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով շարունակում է եզրափակել I խմբի մրցաշարային աղյուսակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG