Լրատվամիջոցները վերհիշում են 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, վերլուծում տվյալ գործով քննության և դատավարության արդյունքները: Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ոչ իշխանական եռյակի գործունեությունը, փորձում է կանխատեսումներ անել Ազգային ժողովում մեկնարկող բյուջետային քննարկումների առնչությամբ: