Մատչելիության հղումներ

Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր


Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ, արխիվ
Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ, արխիվ

Արդեն մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը «Ազատությանը» այսօր հայտնեց, որ Հակոբին օգոստոսի 26-ին տեղափոխել են երրորդ երկիր։

«Մեզ այս մասին փոխանցել են Կարմիր խաչի գրասենյակից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։ Թե որ երկիր են տեղափոխել, դա էլ չգիտենք։ Մեզ ասել են սպասեք, մինչև Հակոբն ինքը ձեզ հետ կապ կհաստատի», - հավելեց Հարություն Ինջիղուլյանը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ գերի ընկնելով ադրբեջանցիներին:

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG