Մատչելիության հղումներ

Պուտինը կողմերին կոչ է արել համբերատարություն և իմաստնություն դրսևորել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է համբերատարություն, իմաստնություն և միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերել: Այս մասին նա հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում անցկացվող եռակողմ բանակցությունների ժամանակ:

«Մենք պետք է համբերատարություն, իմաստնություն և միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերենք, որպեսզի լուծում գտնենք հակամարտությանը», - Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Պուտինը դրական է արտահայտվել հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու վերաբերյալ երկու նախագահների խոսքերի կապակցությամբ:

«Իրականում դա է ամենակարևորը, որովհետև չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց մահն է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Նա հիշեցրել է, որ կողմերը ժառանգել են այս հակամարտությունը Սովետական Միությունից:

«Կասկած չկա, որ ցանկացած բարդ իրավիճակից կարելի է լուծում գտնել, եթե կա բարի կամք: Այդպիսի բարի կամք՝ թե՛ ադրբեջանական ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի կողմից, գոյություն ունի», - փաստել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG