Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի իշխանություններին և ադրբեջանական գերության մեջ մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի ընտանիքին իրազեկել է նրա մահվան մասին, APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նախնական վարկածով՝ Պետրոսյանը մահացել է սրտա-թոքային և սրտամկանային սուր անբավարարության պատճառով, այժմ նախարարության և դատաբժշկական փորձաքննության ու պաթոլոգիկ անատոմիայի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները պարզում են ճշգրիտ պատճառը: