Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել նախօրեին գերեվարված հայ գյուղացի Կարեն Պետրոսյանի` այսօր առավոտյան «անհայտ պատճառներով հանկարծամահ լինելու» մասին:
«Ըստ նախնական տեղեկատվության՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտանոթային սուր անբավարարությունը», - փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:
APA գործակալությունը, իր հերթին, որպես նախնական վարկած նշում է սրտա-թոքային և սրտամկանային սուր անբավարարությունը:
Գերու մահվան փաստի մասին իրազեկվել է Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը:
Մանրամասները տե՛ս այստեղ: