ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ հատուկ հայտարարություն է տարածել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ադրբեջանական և հայկական բանակներին հավատարիմ մնալ հրադադարի գործող համաձայնագրին։
Բան Կի-մունը շեշտում է, որ աջակցում է հակամարտությունում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին։