Մատչելիության հղումներ

Ուորլիքը հուսով է, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել


Ջեյմս Ուորլիք, արխիվ
Ջեյմս Ուորլիք, արխիվ

«Ժամանակն է այնպիսի բանակցություններ սկսել, որոնք կարող են բերել խաղաղ համաձայնության», - շեշտել է ամերիկացի համանախագահը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Նա ընդգծել է, որ համանախագահները ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ խաղաղ կարգավորման հասնելու համար:

«Մինսկի խումբը շարունակում է մնալ կողմերի ընդունած միջնորդության միակ ձևաչափը: Մենք շարունակում ենք մեր հաճախակի այցելությունները տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցությունը՝ հակամարտության տևական կարգավորման հասնելու համար», - ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցի՝ ասել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ապագայում և քննարկել հիմնական հարցերը: «Ժամանակն է այնպիսի բանակցություններ սկսել, որոնք կարող են բերել խաղաղ համաձայնության: Եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել հակամարտությունը, նրանք պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը՝ համանախագահների հետ կառուցվածքային բանակցությունների գործընթաց սկսելու մասին», - ասել է նա:

Ամերիկացի համանախագահը նաև իր ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ այդ միջադեպերը հարվածում են խաղաղ կարգավորման հասնելու ջանքերին:

«Ես կոչ եմ անում կողմերին ձեռնարկել հրադադարի պահպանմանն ուղղված բոլոր միջոցները», - ասել է Ուորլիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG