Ակնկալվում է, որ այսօր Եվրոպական միությունը կընդլայնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցուցակներում ընդգրկելով ևս 15 ռուսների և ուկրաինացիների, ինչպես նաև 18 կազմակերպություններ, որոնք իրենց դերն են ունեցել ուկրաինական ճգնաժամում։
Երեկ Եվրամիության արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի շարք այլ տարբերակներ, մասնավորապես՝ հնարավոր է, որ Եվրամիությունը առաջիկայում արգելի եվրոպացի գործարարներին գնել բաժնետոմսեր այն բանկերում, որոնց բաժնեմասերի 50 տոկոսից ավելին պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
Հուլիսի 24-ին Կանադան նույնպես հայտարարել է, որ կսկսի իրականացնել պատժամիջոցներ ռուսական ընկերությունների և բանկերի նկատմամբ։