Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ակնկալվում է հոկտեմբերին


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան

Այսօր Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով իր Մոսկվա կատարած այցի արդյունքներին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի վերջին։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը վստահություն էին հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի շուրջ քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG