Այսօր ժամը 13-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ խոստանալով դեպքի այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ: