Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Շանթ Հարությունյանի և «Նոյեմբերի 5»-ի գործով մեղադրվող մյուս 13 անձանց դատավարության երկրորդ նիստը:
Հարությունյանը և մյուսները մեղադրվում են իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու, ոստիկանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու մեջ:
Նախ ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, նրանց մի մասը ունի բարձրագույն կրթություն, ոմանք ունեն անչափահաս երեխաներ:
Շանթ Հարությունյանը, բացարկ հայտնելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին և մեղադրող կողմին, հայտարարեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե այս դատավարությունը վարեն Ռուսաստանի դատավորները և դատախազները, իսկ դատավորի գլխավերևում գրվի «Հանուն Ռուսաստանի Հանրապետության»:
Նա նաև ասաց, թե սա ռուսական ԿԳԲ-ի պատվիրած գործն է իր և մյուս ամբաստանյալների դեմ:
Հարությունյանի բացարկին միացան նաև մյուս ամբաստանյալները:
Խորհրդակցական սենյակ հեռանալուց և դահլիճ վերադառնալուց հետո դատավորը մերժեց բացարկը:
Անուշ Մարտիրոսյան
Մանրամասները՝ ավելի ուշ: