Մատչելիության հղումներ

Նախատեսվում է էլ․էներգիայի սակագինը բարձրացնել 3․8-4․3 դրամով


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Հանձնաժողովը, իր հրապարակած հաղորդագրության համաձայն, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, պարզել է, որ տվյալ ժամանակահատվածում սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3․8-4․3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում, ասված է հաղորդագրությունում:

Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում լսել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները այդ առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG