Այսօր Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
ՀՀ Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատությանը» տեղեկացրեց նաև, որ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և երբ իրավապահները հայտնաբերեն նրան, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման, 24 ժամվա ընթացքում պետք է դատարան ներկայացնեն վերահաստատման միջնորդություն: Դատարանը այսպիսով 22-ամյա Օսիպյանին հնարավորություն կընձեռի ներկայացնել իր դիրքորոշումը կալանքի միջնորդության մասին:
Անուշ Մարտիրոսյան