Շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1, 6, 10 կետերով (սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով խուլիգանության դրդումներով), որը պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով:
Ինչպես «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել նաև 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով հինգ մարդ հրազենային վնասվածք ստացավ: Մայիսի 18-ին Գոռ Առաքելյանը ներկայացավ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, որտեղից էլ հանձնվեց Կենտրոնականի քննչական բաժին:
Այս պահի դրությամբ, դեռ չկա դատարանի որոշումը Գոռ Առաքելյանին կալանավորելու կամ ազատ արձակելու մասին:
Սարգիս Հարությունյան