Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս, ինչպես և նախորդ հինգ տարիներին, խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում, - «Այսօր մենք վերհիշում ենք իննսունինը տարի առաջ տեղի ունեցածի սարսափը, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկևկես միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին, և սգում ենք այդ տղամարդկանց, կանանց և երեխաների կորսված կյանքերը և կրած տառապանքները»:
Օբաման նաև ընդգծում է․ - «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»:
Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների:
Իր այսօրվա ուղերձում նշելով, որ հիշատակի հանդիսավոր միջոցառումներին միանում են միլիոնավոր մարդիկ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ի նախագահը շարունակում է. - «Այդպես վարվելով՝ հիշեցնում ենք մեզ մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու, որպեսզի մարդկության պատմության նման մութ էջերը այլևս երբեք չկրկնվեն»։
«Այսօր մեր մտքերը և աղոթքները հայերի հետ են ամենուր, քանի որ վերհիշում ենք Մեծ եղեռնի արհավիրքը, հարգում զոհվածների հիշատակը և վերահաստատում մեր ամուր նվիրվածությունը Հայաստանի ժողովրդին և այն սկզբունքին, որ նման վայրագությունները միշտ պետք է հիշվեն, եթե ցանկանում ենք կանխել դրանց երբևէ կրկնությունը», - ասված է Օբամայի ուղերձում։
«Ժողովուրդները և պետությունները ուժեղանում են և ավելի արդար ու հանդուրժողական ապագայի հիմքերն են գցում՝ ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավոտ էջերի հետ։ Մենք շարունակում ենք սովորել այդ դասը Միացյալ Նահանգներում՝ ջանքեր գործադրելով մեր սեփական պատմության որոշ ամենամութ պահերը հաշտեցնելու ուղղությամբ», - նշում է Միացյալ Նահանգների նախագահը՝ շարունակելով. - «Մենք ճանաչում և ողջունում ենք ավելի ու ավելի մեծ թվով խիզախ հայերին ու թուրքերին, ովքեր արդեն բռնել են այդ ճանապարհը, և խրախուսում ենք ավելին անել՝ իրենց և իմ կառավարությունների աջակցությամբ»։
«Եվ մենք հպարտությամբ ենք հիշում ամերիկացիների նվիրատվություններով հիմնադրված Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեի նախաձեռնած մարդասիրական ջանքերը, որոնք փրկեցին 1915-ին տեղահանված անթիվ հայերի և խոցելի այլ համայնքների ներկայացուցիչների կյանքը», - ասված է ուղերձում։
«Մենք ոգեշնչված ենք նման վիթխարի փորձությանը և տառապանքին դեմ հանդիման հայ ժողովրդի ցուցաբերած արտառոց արիությամբ և տոկունությամբ։ Ես ողջունում եմ անհաշիվ ներդրումները, որ ամերիկահայերը ունեցել են ամերիկյան հասարակությունում, մշակույթում և համայնքներում։ Մենք ընդհանուր հանձնառություն ունենք՝ սատարելու հայ ժողովրդին, որը աշխատում է ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ պետություն կառուցելու համար», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձում։