Մատչելիության հղումներ

Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ


Թուրքիայի վարչապետը ցավակցել է ցեղասպանության զոհերի հարազատներին
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Թուրքիայի վարչապետը ցավակցել է ցեղասպանության զոհերի հարազատներին

Թուրքիայի վարչապետի աննախադեպ հայտարարությունը հրապարակվել է ութ լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Ռեջեփ Էրդողանը ձևակերպում է որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակում իբրև «ընդհանուր ցավ»:

Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, ինչը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից։

Ութ լեզուներով՝ բնագրի ոչ պաշտոնական թարգմանությամբ, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն, հրապարակված հայտարարության մեջ նաև ասվում է․ - «Ապրիլի 24-ը ամբողջ աշխարհի հայերի համար պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիները, անկախ կրոնից՝ թուրք, հայ, քուրդ, արաբ և այլ միլիոնավոր մարդկանց համար եղել են դժվարին ժամանակաշրջան: Ինչպես ասել են մեր նախնիները՝ «կրակն ընկած տեղն է այրում»: Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»:

Միաժամանակ, Էրդողանը շեշտում է, թե անընդունելի է համարում 1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելը: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է», - վստահեցնում է Թուրքիայի վարչապետը՝ շարունակելով, թե «Առաջին աշխարհամարտի դեպքերի պատճառով տեղի ունեցած տեղահանությունը չպետք է հայերի և թուրքերի միջև մարդկային հարաբերությունների և վարքագծի խոչընդոտ հանդիսանա»:

«Ուզում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը», - ասված է Թուրքիայի վարչապետի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG