Մատչելիության հղումներ

Ազատազրկված ազատամարտիկը կոչ է անում՝ «պայքարենք ներքին թշնամու դեմ»


Խարդախության մեջ մեղադրվող ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով արդեն շուրջ 7 տարի ազատազրկված է, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, հայտարարելով, թե նախաքննության ընթացքում իրեն ներկայացված «շինծու մեղադրանքների փուչիկը պայթել է, իսկ դատավարությունը վերածվել է զավեշտի»:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Ավետիսյանը և նրա աջակիցները բողոքի ակցիաներ սկսեցին՝ իշխանություններից պահանջելով բարելավել ղարաբաղյան պատերազմի վետերանների սոցիալական պայմանները:

Երեկ կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին այն վկաները, որոնց տված ցուցմունքով էլ հարուցվել է քրեական գործը։ Վկա Ալբերտ Մաթոսյանը, ով նախաքննության ժամանակ ասել էր, թե Ավետիսյանը 500 դոլար է պահանջել իրենց որդու համար «ավելի լավ պայմաններով ծառայություն ապահովելու» դիմաց, դատարանում հայտարարեց, թե չի եղել նման բան:

Պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Ավետիսյանը հայտարարել է․ - «Վարչախմբի ջանքերն ապարդյուն են: Ես և իմ ընկերներն հաստատակամ ենք և շարունակում ենք պայքարը: Իմ քաղաքական հայացքները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են ամրապնդվել: […] Ես առավել քան համոզված եմ, որ այս վարչախումբը պատերազմում է մեր ժողովրդի դեմ: Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ ներքին թշնամի, որն այսօր արդեն բացահայտ կերպով մեր երկիրը հանձնում է օտարին: Ուստի նրան պետք է հեռացնել և պատասխանատվության ենթարկել։ […] Իմ մարտական ընկերներին ու մեր ամբողջ ժողովրդին կոչ եմ անում` ինչպես Արցախյան շարժման ժամանակ պայքարեցինք արտաքին թշնամու դեմ և ազատագրեցինք Արցախը, այնպես էլ հիմա համախմբվենք և պայքարենք ներքին թշնամու դեմ ու ազատագրենք ամբողջ Հայաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG