Իշխող Հանրապետականը, փաստորեն, նախապես հայտարարած երկուշաբթիի փոխարեն մեկ օր շուտ կհրապարակի նոր վարչապետի անունը։ Վաղը կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, ինչին կհաջորդի խորհրդի նիստը։ Ղեկավար կազմի այս հանդիպումներից հետո էլ հայտնի կդառնա՝ ով է Հայաստանի 13-րդ վարչապետը։
«Ազատության» հետ զրույցում Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, թե ինչու որոշեցին փոփոխել նախապես հայտարարված օրն ու ոչ աշխատանքային օրով քաղաքական որոշում կայացնել։ Համաձայն Սահմանադրության՝ նախագահը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ընդունումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Ապրիլի 13-ը սահմանված տասնօրյա ժամկետի վերջին օրն է՝ չէին կարող խախտել Սահմանադրությունը, ասաց Սահակյանը։
«Դա [Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ նոր վարչապետի անունը կհրապարակվի երկուշաբթի օրը] խորհրդի նիստից հետո հրապարակում էր, որը, փաստորեն, 11-րդ օրն էր անում, դրա համար հետագայում, որպեսզի սահմանադրական ամեն ինչը լինի, փոխեցինք կիրակի օրը», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը:
Սահակյանն անհեթեթություն է համարում այն դիտարկումները, թե օր փոխելու պատճառը ընդդիմության գնահատականներն էին։ Հանրապետականը չի վախեցել դրանցից, քանի որ ուժեղ է ու չի ճնշվում, հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահը՝ հավելելով․ - «Եթե թույլ լինեինք, էդքան հարվածներ չէինք ստանա»:
Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, թե Հանրապետականի գործադիրի հինգշաբթի օրը կայացած նիստում վարչապետի անունը չհրապարակելը խոսում է իշխանության թուլության մասին։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշել էր, թե մեկ-երկու օրվա ընթացքում չհրապարակելը վկայում է քաղաքական ճգնաժամի մասին։ «Այդ չհրապարակելը մի բանի մասին էլ է խոսում, որ իշխանությունը բավականին թույլ վիճակում է հիմա գտնվում, որովհետև ինչ է նշանակում՝ խորհրդարանում ունենաս ճնշող մեծամասնություն, ունենաս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, ամբողջ ուժային ռեսուրսը քո ձեռքը, և այլն, և այլն, բայց չկարողանաս վարչապետի թեկնածու մեկ-երկու օրվա ընթացքում ասես», - հայտարարել էր Մարտիրոսյանը՝ եզրակացնելով․ - «Սա խոսում է այն մասին, որ երկրում իսկապես կա քաղաքական ճգնաժամ, իսկ քաղաքական ճգնաժամերը որպես լավ լուծման օրինակ միշտ լինում են արտահերթ ընտրությունները»:
Ի պատասխան՝ Սահակյանն ասում է, թե ընդդիմությունը թող ճգնաժամն իր մեջ փնտրի: «Գիտեք, ես ցայտնոտային տրամադրություն եմ էդտեղ տեսնում, որովհետև վերջին շրջանում ընդդիմությունը մեր գործողություններով բնութագրում է իրենց վիճակը: Դրանից ելնելով՝ փորձում են անհավանական հաղթանակներ, անհավանական էդպես տրամաբանություններ առաջացնել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահը:
Հարցին, թե այս պահի դրությամբ վարչապետի քանի՞ թեկնածուի անուն է շրջանառվում իշխող Հանրապետականում, Սահակյանը չպատասխանեց։ Նա ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, թե խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի թեկնածուն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է։
«Էն դրսևորումները, որ մինչև այսօր եղել է, մենք, արդեն հիմնականում մոտեցումները ձևավորվել է, պարզապես կանխորոշված հայտարարություն չեմ կարող անել, ես պարտավորված եմ, որպեսզի որոշո՛ւմը հայտարարել և ոչ թե իմ կանխատեսումները», - նշել էր Գալուստ Սահակյանը: