Մատչելիության հղումներ

Քառյակը հայտարարությամբ է հանդես գալիս պարտադիր կուտակայինի առնչությամբ


Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հայտարարությամբ են հանդես եկել՝ վստահեցնելով, որ շարունակելու են աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին, և հայտնելով, որ առաջիկա օրերին հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ' օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու և քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

«Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունները իրենց հայտարարությունում նաև մի շարք պահանջներ են ուղղել իշխանություններին և կոչեր՝ գործատուներին, 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց, գործատուների միություններին և արհմիություններին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ, որի մի շարք հոդվածներ հակասահմանադրական են ճանաչվել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG