Առաջիկայում ակնկալվում է ոչ իշխանական չորս ուժերի՝ «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հանդիպում:
Շուրջ երկու ժամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության աշխատասենյակի փակ դռների ետևում անցկացրած քննարկումից հետո այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Քննարկել ենք նաև չորս քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցերը։ Այս պահին ես չեմ կարող ասել, որ որևէ խնդիր կա, որովհետև որևէ մեկի կողմից հրաժարվելու խնդիր չի դրված, մենք օրվա նպատակահարմարությունն ենք քննարկում՝ կապված տարբեր գործոնների հետ»,- ասաց Մարգարյանը։
Բացառված չէ նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյան և Հրանտ Մարգարյանը ելույթ ունենան նաև Ազատության հրապարակում անցկացվելիք շուրջօրյա հանրահավաքներին:
Քառյակի այսօրվա հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում էր նաև Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ը ներկայացնում էին Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից» հանդիպման էին եկել Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը:
Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ՝ արդեն հստակ է, որ մինչև երևանյան եռօրյա հանրահավաքը, հավաքներ կկազմակերպվեն նաև Գյումրիում և Վանաձորում, օրերը կհրապարակվեն վաղը.- «Եվ հիմա մշակում ենք նաև այլ քաղաքներում իրազեկման հանրահավաքներ»։
Չորս կուսակցությունները արդեն քարոզչական և կազմակերպչական աշխատանքային խմբեր են ստեղծել: Ապրիլին քննարկելու են այն տնտեսական ծրագիրը, որով, ըստ քառյակի, պետք է շարժվի ապագա կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկությունից հետո։
«Հրապարակում ենք այն բոլոր դրույթները, այն գործելաոճը, այն փիլիսոփայությունը, որով, մեր պատկերացմամբ, կառավարությունը պիտի առաջնորդվի։ Դա կանենք տնտեսական ֆորումի նման՝ մեծ հավաք, մասնագիտական քննարկում կլինի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը առանձին միասնական հայտարարությամբ հանդես կգան Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ, երբ դատարանից կստանան ամբողջական տեքստը, մինչ այդ քառյակը ձեռնպահ կմնա գնահատականներ հնչեցնելուց։
«Մի բան կարող ենք հստակ ֆիքսել, որ եթե քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը համագործակցում են, դրանից ինչ-որ դրական բան ստացվում է»,- ասաց Ստեփան Մարգարյանը։