Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ում աջակցեց Ռուսաստանին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014 թ․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014 թ․
Րոպեներ առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։

Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։

«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից», - այսօր Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ հանդես գալով մեկնաբանությամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը։

Հատկանշական է, որ թեև ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության»-ն ասել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու, այսօր Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ։

Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։

Ի դեպ, ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը ընդհանրապես չեն քվեարկել: Չի քվեարկել նաև Թուրքմենստանը:

Քվեարկությունից առաջ Ուկրաինայի պատվիրակությունը դիմել էր միջազգային համայնքին՝ կոչ անելով կողմ քվեարկել՝ Ռուսաստանի «հետագա ագրեսիան կանխելու համար»։

Միջազգային գործակալությունները նշում են, որ կողմ քվեարկած երկրների թիվը սպասվածից մեծ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG