Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում Ուկրաինայում ճգնաժամը քաղաքական եղանակով լուծել:
Հայտարարության մեջ ասված է, որ այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեց Ռուսաստանի զինուժը կիրառել Ուկրաինայի տարածքում, երկու երկրները պատերազմի շեմին են հայտնվել:
«Այդ որոշման անհրաժեշտությունը բացատրվեց տեղ գտած անկարգություններով և տեղի ռուսների անվտանգության հիմնավորմամբ, սակայն Ուկրաինայի ինքնավարությունը խաթարելով և խախտելով միջազգային պայմանավորվածությունները, Ռուսաստանի ռազմական ուժի կիրառումը բացարձակ համարժեք չէ Ուկրաինայում տեղ գտած խախտումներին», - նշում են հայտարարության հեղինակները՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով այն փաստերը, որ ներկայացվել են Դաշնային խորհրդում որոշումը հիմնավորելու համար:
«Մասնավորապես, Ղրիմում անկարգությունների, հարձակումների, սպանությունների և զոհերի մասին տեղեկությունները, որոնց մասին խոսվել է Դաշնային խորհրդի նիստում, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են և ոչ արժանահավատ: Այդ է վկայում Ղրիմում գտնվող մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Յուրովը: Խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում վերջին երկու օրերի ընթացում զոհեր չեն եղել», - ասված է հայտարարության մեջ:
«Մենք անհրաժեշտ ենք համարում լիովին բացառել զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի լուծման հարցում: Խնդիրները պետք է լուծել երկխոսությամբ», - հայտարարում է Ռուսաստանի նախագահին կից խորհուրդը: