Հայաստան - Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015 թվականների միջոցառումների նոր ցանկի նախագիծն է քննարկվել և հավանության արժանացել եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17-րդ նիստում, որը տեղի է ունեցել այսօր՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
«Այս նիստը կարևոր է թե՛ քաղաքական և թե՛ բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան - Եվրամիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է», - Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ, և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև»:
Նրա խոսքով` այս տարվանից սկսած արդեն Հայաստանի քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6 հազար արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով կամ խիստ զեղչված սակագներով:
Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի Հայաստանի քաղաքական համակարգը:
Հայաստան - ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվի առաջիկայում: